ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին

Ամենադիտվածներ

Որոշ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան․ Դատախազություն

Օգոստոսի 21-ին ՀՀ ՄԻՊ-ը իր Facebook-ի էջում գրել, որ պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Մաշտոցի բաժին Ֆիզգարադոկում ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։

«Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,- նշել է Արման Թաթոյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ