fbpx
Իրավական

ՄԻՊ-ի աջակցությամբ վերադարձվել է կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում գրված է․

«Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում:

Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել:

Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:

Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և Ոստիկանության հետ:

Արդյունքում, քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով»։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1439911796196280?__cft__[0]=AZUERjXNoPaT-TbZ7jZOWFsMbTOotrA7ryFAlHDpy02_1lKmo7dcMWQXmk1ECBHGMMaJpaOX0QUTIKyBgv9U_LaF5FCw8GlZeU5Yvp_bybdNBNI6DVAeBgfM-UPgNDvC2yPBjGm83eu_Ytp1ywWK8n5B28vSFu9gzqQ8asB_lKZ7Hw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ