ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին հարցադրումներ է ուղղել Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու հետ կապված: Թաթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հավաքել են նաև հրապարակային պարզաբանումները և Օրբելյանի հետ արդեն հասցրել քննարկել վերջինիս իրավունքների երաշխավորման հետ կապված մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը նշեց, որ պարզաբանումներ են պահանջել, որ հասկանան: Սակայն ավելացրեց, որ պարզաբանումները միայն ի գիտություն են ընդունվելու և դրանք բավարար չեն իր համար, որպեսզի գնահատական տա: