ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական վահան Կոստանյանը հայտնել է, որ ԱԺ գործող նախագահ, ՔՊԿ վարչության անդամ Արարատ Միրզոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու ինքնաբացարկ է ներկայացրել ԿԸՀ:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն մտադիր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը, առայժմ հայտնի չէ: Մանդատից հրաժարվել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Երեկ մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Այս մասին տեղեկանում ենք Factor.am-ից։
