fbpx
Խորհրդարան

Մարալ Նաջարյանի՝ գերությունից ազատվելու կապակցությամբ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին

ՀՀ Ազգային ժողովի նախաահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարե Facebook-ում , որում ասվում է.

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։
Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ