Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով: