«Միսս աշխարհ» մրցույթը 2019-ին առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում

Ամենադիտվածներ

«Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում, այն տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման կազմակերպիչները փետրվարի 18-ին հայտարարել են մայրաքաղաք Բանգկոկի Փհայա Թհայ պալատի համալիրի տարածքում անցկացված մամուլի ասուլիսում:

«Ես շատ ուրախ եմ՝ «Միսս աշխարհ» 69-րդ մրցույթի եզրափակիչն անցկացնել Թաիլանդում,- նշել Է միջոցառման կազմակերպիչ Ջուլյա Մոռլին լրագրողների հետ հանդիպմանը:-«Ժպիտների երկիրը» իդեալական վայր Է աշխարհի 130 երկրների ներկայացուցչուհիներին ընդունելու համար»: Այս տարի աշխարհի 130 երկրներից ու տարածաշրջաններից մասնակիցները Թաիլանդ կժամանեն նոյեմբերին, մինչդեռ մրցույթի եզրափակիչը կայանալու Է դեկտեմբերին: Մեկ ամսվա ընթացքում աղջիկները կմասնակցեն տարբեր, այդ թվում՝ բարեգործական, միջոցառումների, ինչպես նաև կայցելեն թագավորության տուրիստական վայրեր: Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները չեն հայտարարել «Միսս աշխարհ-2019»-ի եզրափակիչի անցկացման կոնկրետ ամսաթվերն ու վայրերը: Սպասվում Է, որ միջոցառման եզրափակիչ մասի հեռարձակումն կրականացնեն 100-ից ավելի երկրներ: Որոշ տեղեկությունների համաձայն, մրցույթը Թաիլանդում կանցկացվի հինգ տարի անընդմեջ՝ մինչև 2023 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();