Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» և «Գենտը»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Նշենք, որ երկու խաղի արդյունքում իտալական ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել ու դուրս եկել հաջորդ փուլ:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է «Գենտ»-ի կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմա»-ի կազմում հաշիվը հավասարեցրել է Ջասթին Կլյուվերտը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո՝ գրավելով բելգիացիների դարպասը:
Խաղը հենց այդպես էլ ավարտվել է:
Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է եղել ու մասնակցել ամբողջ հանդիպմանը: