Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու տարիներ շարունակ առաջատար համարվող Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան տարեդարձը։
Սրա վերաբերյալ Facebook-ի էջում շնորհավորանք է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։
Շնորհավոր ծնունդդ, Հենո», – ասված է շնորհավորանքում։
Նշենք նաև, որ Մխիթարյանի երեկ «Ռոմայի» կազմում անցկացրել իր 100-րդ հանդիպումը։ Այդ մասին հրապարակում է կատարվել հռոմեական ակումբի Twitter-ի էջում։
💯 in giallorosso per Henrikh Mkhitaryan! 🟨🟥#RomaLecce #ASRoma pic.twitter.com/pBNRfhSgby
— AS Roma (@OfficialASRoma) January 20, 2022
