Մխիթարյանը արդեն վերականգնվել է վնասվածքից։ Այս մասին հայտնել է իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան՝ մեկնաբանելով ընդհանուր հայտացուցում Մխիթարյանի բացակայությունը:
Պորտուգալացի մասնագետը սակայն հավելել է, որ ֆուտբոլիստը պատրաստ չէ թիմին օգնել «Բրեշիա»-ի դեմ առաջիկա խաղում:
«Մխիթարյանի վերականգնման գործընթացն ավարտված է, սակայն նա ընդհանուր թիմի հետ մարզվել է միայն 3 օր: Նա չի օգնի «Ռոմա»-ին առաջիկա խաղում»,-ասել է նա:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Բրեշիա»-ի դեմ: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: