Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ։ Նա պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Ռոմայի» հետ։
Օդանավակայանում գտնվելու ընթացքում լրագրողներից հարցրել է Մխթարյանին, թե արդյոք վերջինս երջանիկ է ժամանման առթիվ, որին ի պատասխան ֆուտբոլիստն ասել է․ «Երջանիկ եմ»։
Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում Մխիթարյանը բուժզննում կանցնի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»։