Կարծես թե, Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոման» վերջնական համաձայնության են եկել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության շուրջ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Մխիթարյանն արդեն Իտալիա մեկնելու ճանապարհին է ու «Ռոմայում» պատրաստվում են դիմավորել ֆուտբոլիստին։
Նշվում է, որ երեկ ակումբները գործարքն ավարտին են հասցրել։ Մխիթարյանը իտալական ակումբ է տեղափոխվում վարձակալությամբ։