fbpx
Քաղաքականություն

Մնացականյան․ «Ադրբեջանի զորավարժությունների իրականացումը՝ առանց ծանուցման, չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը»

ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների մասին։ Նա, անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում առանց համապատասխան ծանուցման անցկացվող զորավարժություններին, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց, որ հենց այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումն` առանց համապատասխան ծանուցման, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը։

ՀՀ արտգործնախարարը նշեց․ «Հատկանշական է, որ վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան, և սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման հետևանքով տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ