Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ (առաջին խաղը` 0:2):
Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց» ստադիոնում:
Հանդիպման հերոսը դարձել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել:
Հաղթանակից հետո Ռոնալդուն կրկնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը, որը վերջինս արել էր առաջին խաղում «Աթլետիկոյի» գոլից հետո: Այդ ժեստի համար ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն արգենտինացի մասնագետին տուգանել էր 20 հազար եվրոյով:
Հաղորդում է armsport.am-ը։
https://youtu.be/HbyDUltgrmg
