Աշխարհ

Մնացեք տանը. բժիշկների հորդորն ամբողջ աշխարհից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այսօր՝ 21.03.2020 թ.-ին, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ին պատկանող Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդեց կորոնավիրուսի 24 նոր բացահայտված դեպքերի մասին։ Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների Հայաստնում առկա է բացահայտված 160 կորոնավիրուսով վարակի դեպք։ Ըստ միջազգային աղբյուրների, որոնք օգտվում են պաշտոնական լրահոսներից, կա կորոնավիրուսի տարածման մոտ 275 հազար դեպք։

Ցավալիորեն, վարակի տարածումը տեղի է ունենում աբողջ աշխարհով մեկ, և կարծես թե քարտեզի վրա երկիր չի մնացել, որտեղ վարակը հասած չլինի։ Վարակի էպիկենտրոնը համարվող Չինաստանը, ավելի կոնկրետ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը, որտեղ բնակվում է մոտ 12 մլն մարդ, խիստ վերահսկողության և առողջապահական մարմինների օրինիբուն աշխատքների, ինչպես նաև ժողովրդի կարգապահության պայմաններում հաղթահարել են վիրուսի տարածման պիկը։ Չինաստանում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 81 հազարի, որոնցից արդեն ապաքինվել են մոտ 70 հազարը։ Հրապարակումներ կան, որ նրանք արդեն դուրս են գալիս արտակարգ ռեժիմից և վերսկսում են աշխատանքները և դասերը։

Այս վարակի մասին միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության առկայության դեպքում մահացության համաշխարհային միջինը 4.1% է: Այս ցուցանիշի մակարդակը ոչ միայն մարդկանց կարգապահության և արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի կրճատման, այլ նաև բժիշկների շնորհիվ է, որոնք օր ու գիշեր, անձնվիրաբար պայքարում են բոլորի առողջության համար։

Ազատ TV մեդիանախաձեռնությունը հավաքագրել է բժիշկների կոչը՝ «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ» կոչը, ինչպես նաև դիմակներից ու աշխատանքից չարչարված, բայց օրհնված բժիշկների նկարները, որոնք առկա են համացանցում և սիրով ներկայացնում ենք ձեզ։ Այս արշավին նաև միացել էին հայ բժիշկները, որոնց նկարները նույնպես կգտնեք հոդվածում։

Մենք մեր երախտիքի խոսքերն ենք ասում բժիշներին և խոնարհվում ենք նրանց առաջ՝ մարդկության այս դժվարին պահերին իրենց տված Հիպոկրտի երդմանը հավատարիմ մնալու համար։  Շնորհակալ ենք Բժիշկներ։

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ