Աշխարհ
02:00 21/03/2020

Չինական խոշոր ընկերությունները կրկին բացվել են․ԱՄհ

Արժույթի միջազգային հիմնադրամի Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ կրկին բացվել են չինական խոշոր ընկերությունները։ Աշխատակիցներից շատերը վերադարձել են իրենց  աշխատանքին։

ԱՄՀ ներկայացուցիչները հավելել են, որ կորոնավիրուսի դեպքերը կարող են նորից թարմանալ՝ կապված միջազգային ուղևոֆիրությունների հետ:

«Այլ երկրներում բռնկումն ու ֆինանսական շուկայի տատանումները կարող են սպառողներին և ընկերություններին ստիպել խուսափել չինական ապրանքներից»,― նշել են ներկայացուցիչները։

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները  տեղեկացրել են, որ Չինաստանի տնտեսությունը կսկսի կարգավորման որոշակի նշաններ ցույց տալ, սակայն լուրջ ռիսկեր են պարունակում:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝  Reuters-ը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ