fbpx
Իրավական

Մոլդովական փողոցում երիտասարդները վիճել են, հարվածել իրար ու կրակոցներ արձակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 12-ին Նոր Նորքի Մոլդովական փողոցում վեճի ու կրակոցների ձայներ են լսվել, որի մասին ահազանգ էր ստացվել Ոստիկանություն։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ համակարգչային խաղերի սրահում 24-ից 27 տարեկան երիտասարդները վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար ու վնասել։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ու որոշվել է 4 անձի ներգրավել որպես մեղադրյալ և ձերբակալել։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ