Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Հրաչյայի Սարգսյանը, ով հայտնի է նաև «Ալրաղացի Լյովիկ» մականունով:

Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ այժմ քննարկվում է նրա արտահանձնման հարցը:

Լևոն Սարգսյանը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով

 

Ամենաթարմ