fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի տիկին Սանդու,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-մոլդովական միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,- նշված է ուղերձում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ