Մոլդովայի խորհրդարանն այսօր հռչակագիր է ընդունել՝ «Դեմոկրատական կուսակցության և նրա առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից Սահմանադրական դատարանի միջոցով իշխանության բռնատիրման փորձի դատապարտման մասին»:
Փաստաթղթում ասվում է, որ միաձայն անօրինական են ճանաչվել երկրի Սահմանադրական դատարանի գործողությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի դրանից՝ նրանք պահանջել են ՍԴ-ի անդամների հրաժարականը:
Նիստի ուղիղ եթերը հեռարձակվել է երկրի առաջատար հեռուստաալիքներով:
Խորհրդարանականները նաև կողմ են քվեարկել նախագահի ենթակայության տակ գտնվող Պետական պահպանության ծառայության վերադարձի օգտին: Բացի այդ, նրանք պաշտոնաթող են արել Կոռուպցիայի դեմ պայքարի հարցով Ազգային կենտրոնի ղեկավար Բոգդան Զումբրյանին:
Ավելի վաղ քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում խորհրդարանական կուսակցությունների ջանքերը ողջունել էին Մոլդովայում ԱՄՆ, Ռուսաստանի և ԵՄ-ի դեսպանները, որոնց նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել էր երկրում ապակայունացման հնարավոր իրավիճակի մասին: Դեսպանները երկրի ղեկավարի հետ խորհրդարան էին եկել, որտեղ աջակցել էին վարչապետի պաշտոնում Մայա Սանդուի թեկնածությունը:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը դա որպես «իշխանության բռնատիրում» է գնահատել: Նա դիմել էր ՍԴ-ին՝ խնդրանքով օրինականացնել պատգամավորների ընդունած որոշումները: Երկու ժամվա ընթացքում դատարանը դրանք անօրինական էր ճանաչել:
Իրենց հերթին, պատգամավորներ նշանակված փոխվարչապետն ու ներքին գործերի նախարարը մտավախություն են հայտնել, որ դեմոկրատների կողմից վերահսկվող իրավապահ կառույցները կարող են ձերբակալել նախագահին, խորհրդարանի խոսնակին, վարչապետին, ինչպես նաև պատգամավորներին և կառավարության անդամներին: