Սպորտ

Մոնակոն հետաքրքրված է Էդին Ջեկոյի ծառայություններով

Իտալական «Ռոմա»-ի և Բոսնիայի ազգային հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական «Մոնակո»-ում: Այս մասին հաղորդում է France Football-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը մտադիր է ակումբում կիրառել 4-4-2 դասավորությունը և հենց այդ պատճառով է; ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ Ջեկոյին:

33-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց «Մոնակո»-ն կարող է վճարել 15 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միլանի «Ինտեր»-ը Ջեկոյի ծառայություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ