Զինված Ուժեր

Մոնթե լինենք․ ՈՄԱ

«Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի Facebook-ի էջում գրված է․

«Մոնթե լինենք…

«Խաղաղություն պիդի ըլլա միայն մեր հաղթանակով», – ասում էր Մոնթեն։

Քանի շաբաթ է՝ խաղաղություն է, բայց ոչ մեր հաղթանակով։

Նշանակում է՝ մեր պայքարը չի ավարտվել, մեր ազգի իրական խաղաղությունը չի հաստատվել։

Իսկ եթե խաղաղություն ենք ուզում, ապա մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի։

Բարեկամնե՛ր, սա ոչ թե խոսելու, այլ միայն խելամտորեն գործելու ժամանակն է, ոչ թե հաղթանակի մասին երազելու, սխալներից չսթափվելու, այլ ամենից առաջ աշխատելու, պատրաստվելու, ուժեղանալու, զարգանալու ժամանակն է։

Մենք սխալվելու իրավունք չունենք։

ԱԶԳԸ, անշուշտ, պիտի ԲԱՆԱԿ դառնա, մարտունակ, հզոր բանակ։

Եկել է ոչ թե թշնամուն, այլ ՄԵ՛Զ ուրախացնելու ժամանակը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ