Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը հունվարի 3-ից կտարածվի 6-10 տարեկան երեխաների վրա, ասվում է երկրի օրենսդրության պաշտոնական տեղեկագրում զետեղված որոշման մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախկինում այս պահանջը վերաբերում էր միայն 11 տարեկանից բարձր անձանց։ Այն գործում է հասարակական տրանսպորտում, սննդի, սպորտային և կրոնական հաստատություններում։
««11 տարեկանից»-ը փոխարինվել է «վեց տարեկանից»-ով»,- նշված է փաստաթղթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի հունիսի 1-ի որոշման տեքստում։
Նշվում է, որ այս որոշումը հունվարի 3-ին կհրապարակվի տեղեկագրում, և ուժի մեջ կմտնի։
Ֆրանսիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գաբրիել Աթտալի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «կրիտիկական է»։ Առողջապահության նախարար Օլիվյե Վերանն ասել է, որ «օմիկրոն» շտամը շուտով գերակշռող կդառնա Ֆրանսիայում։

