«Յուվենտուսը» կարող է վերադարձնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինցիների այս որոշումը պայմանավորված է նրանով, որ թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկը մենիսկի վնասվածք է ստացել և ակնկալվում է, որ շարքից դուրս կմնա մոտ վեց շաբաթ։ Չնայած Միլիկը կարող է վերադառնալ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին, թուրինյան թիմը դիտարկում է Մորատային ձեռք բերելու տարբերակը։
Հաղորդվում է, որ եթե իսպանացի ֆուտբոլիստը որոշի տեղափոխվել Ա Սերիայի ակումբ, ապա ստիպված կլինի նվազեցնել իր աշխատավարձը։
31-ամյա խաղացողն արդեն խաղացել է «Յուվեում» 2014-ից 2016 թվականներին, այնուհետև 2020-ից 2022 թվականներին: Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: