Սամուել Էտո’Օ-ն Ժոզե Մոուրինյոյին համարում է ֆուտբոլի պատմության ամենալավ դեմքերից մեկը։ «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին անդմների թշնամությունը ավարտվեց վերածվելով ջերմ ընկերության «Ինտեր»-ի կազմում:
«Մոուրինյոն ֆուտբոլի աշխարհում գոյություն ունեցող լավագույն մարդկանցից մեկն է», – ասել է Էտո’ոն LiveScore- ի շնորհանդեսի ժամանակ:
«Երբ ես ասացի, որ թոշակի եմ անցնում, առաջին մարդը, որ ինձ գրեց, Մոուրինյոն էր: Մարդիկ պետք է իմանան, որ շատ անգամ կյանքը արդար չէ: Եվ ֆուտբոլը նման է կյանքին: Ու նրանք, ովքեր արժանի են հարգանքի երբեմն չեն հարգվում:
Երբ ես «Բարսելոնայում» էի, և մենք խաղում էինք «Չելսիի» դեմ, մենք՝ խաղացողներս իրար դեմ չէինք պայքարում, մենք Մոուրինյոի դեմ էինք, և դա մեզ ավելի շատ մոտիվացիա էր տալիս:
Հետո երբ ես արդեն հայտնվեցի նրա «ձեռքերում» նա ասաց մեզ. «Դուք պետք է հաղթեք բոլորի համար, բայց հատկապես ինձ համար: Մենք ունեինք շատ ուժեղ խումբ, դա ավելին էր, քան ֆուտբոլը. Ընտանիք, որն այս մարդը եկել է ստեղծելու», – հայտարարել է Էտո’ոն: