Դեկտեմբերի 11-ի գիշերը Մոսկվայի օդանավակայաններում գրանցվել են զանգվածային չվերթերի հետաձգումներ ու չեղարկումներ։ «Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել՝ կապված ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիքի հետ։ Մասնավորապես, «Շերեմետևոյում» հետաձգվել է 53 չվերթ, իսկ «Վնուկովոյում»՝ 54։ «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 17 չվերթ, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են եղել սպասել օդանավակայաններում՝ առանց հարմարավետ պայմանների։
Հիշեցնենք, որ այս սահմանափակումների պատճառով չեղարկվել է նաև «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ Ինքնաթիռը պետք է դուրս գար դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, սակայն չվերթը չեղարկվել է։ Բացի այդ, հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան չվերթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ինքնաթիռը նույնպես չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան։

