Մայր Աթոռը հայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է: Որոշումը կայացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, այդ թվում՝ կալանավորումներին, որոնք լուրջ մտահոգություն են առաջացրել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ժողովը պետք է անդրադառնար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերին: Սակայն, հաշվի առնելով իրավիճակը և եպիսկոպոսների խնդրանքը, ժողովի գումարումը որոշվել է հետաձգել՝ մինչև ավելի նպաստավոր պայմաններ:

