fbpx
Աշխարհ

Մոսկվան խրախուսում է Անկարայի և Դամասկոսի միջև բանակցությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան խրախուսում է Անկարայի և Դամասկոսի միջև բանակցությունները: Ըստ նրա՝ հանդիպման կայացումը կապված է այն հանագմանքի հետմ, թե երբ կողմերը կլինեն պատրաստ:

Բոգդանովը, անդրադառնալով սիրիական և թուրքական իշխանությունների միջև հավանական բանակցություններին, ասել է.

«Մենք միշտ կողմ ենք դրան, բայց դա ոչ այնքան մեզնից է կախված, որքան՝ կողմերից. արդյո՞ք նրանք պատրաստ են սկսել բանակցություներ և երկխոսություն»:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական և լրատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաբանը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողություն վերաբերյալ ասել էր, որ Դամասկոսի և Անկարայի միջև Սոչիում հնարավոր է բանակցություն ընթանա:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ