Մոսկվայի առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Անանուն զանգ է հնչել Մոսկվայի 7 առևտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ: Ընթանում են ստուգումներ: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես նշվում է, Ռուսաստանում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերի ալիքը սկսել է այս տարվանից, սակայն բոլոր ահազանգերը կեղծ են եղել:
