Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
Փրկարար ծառայության ներկայացուցիչն աղբյուրին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկում:
«Երրորդ հարկում հրդեհ է»,- մանրամասնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ հրդեհը մարելու ուղղությամբ ներկայում աշխատում է 15 հրշեջ մեքենա:
Հրդեհի հետևանքով տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհն արդեն հաջողվել է տեղայնացվել:
⚡ Консерватория имени Чайковского загорелась в Москве. Открытым пламенем горит третий этаж. Пожару присвоен второй ранг сложности (из пяти возможных), его тушат 15 расчетов пожарных
— НТВ (@ntvru) February 23, 2019

