Այսօր առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում արդեն հետաձգվել է 15 չվերթ, իսկ 9-ը՝ չեղարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով ժամը 08:35-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ:
Նշենք, որ Հիդրոմետկենտրոնը հայտարարել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզում՝ տեղացող անձրևների և կայծակի պատճառով: