Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հունիսի 21-ին լրագրողների հետ խոսել է նոր Կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան ժամանակին Սարգսյան-Պուտին հանդիպումներն էին: Հաճախակի են նաև հանդիպում երկրների պաշտպանության նախարարները:
«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որը անվանում են թավշյա հեղափոխություն, Մոսկվայի և Երևանի հարաբերություններում ճգնաժամային փլուզում չի եղել: Կար մտավախություն, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է կրկնել Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների ընթացքը, բայց մեր եզրակացությունները պետք է հենվեն ոչ թե սխեմաների, այլ փաստերի վրա: Իսկ փաստերն այն մասին են վկայում, որ այս վերջին տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առանցքային հարցերի շուրջ ճգնաժամային փլուզումներ չեն եղել:
Մարկեդոնովն անդրադարձել է նաև Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը՝ նշելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը նաև Ռուսաստանի շահերից է բխում: