Մոսկվայում արգելել են սուր շնչառական վարակ ունեցողներին տանից դուրս գալ։ Սուր շնչառական վարակ ունեցողների տեղաշարժին հետևում են նաև տեխնիկական միջոցներով։
Մոսկվայի քաղաքապետը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է, որ տեխնիկական միջոցները գործադրվելու են այդպիսի հիվանդներին տեղորոշելու համար։ Այս մարդկանց թույլատրվելու է տնից դուրս գալ միայն հիվանդանոց այցելելու համար։
Նշենք, որ Մոսկվայում այժմ կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը մոտենում է 30 հազարին։
Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի․
