Մոսկվայում Կոմկուսի հանրահավաքին մոտ 400 մարդ է եկել

Հրապարակող՝

1200px-Rally_for_right_to_vote_in_Moscow_(2019-08-10)_144614

Ամենադիտվածներ

Այսօր 394 մարդ է եկել է Կոմունիստական կուսակցության` «Արդար ընտրության համար» հանրահավաքին, որն անցկացվել է Մոսկվայի Սախարովի պողոտայում: Այս մասին հայտնում է Twitter-ի Mob Counter-ը:

Սկզբում կոմունիստները ցանկանում էին ակցիա անցկացնել Հեղափոխության հրապարակում, բայց մերժում են ստացել: Կոմունիստական կուսակցության կողմնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովի հրաժարականը:

Ավելի վաղ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կոչ էր անում բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ մի շարք «անկախ» թեկնածուների, ովքեր առաջադրվել են սեպտեմբերի սկզբին Մոսկվայում կայանալիք քաղաքային Դումայի ընտրություններին:

Կոմունիստական կուսակցությունը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում միավորվել այսօր անցկացվող հանրահավաքում Մոսկվայի քաղաքային Դումայի «անկախ» թեկնածուների հետ:

Ամենաթարմ