fbpx
Uncategorized

Մենք ուշադիր կհետևենք ռուսական գործողություններին․ ԱՄՆ պետքարտուղար

ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների հնարավորությունը կախված է Մոսկվայի որոշումից: Այս մասին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք ուշադիր կհետևենք ռուսական գործողություններին և ինչ գործողություններ ՌԴ-ն կընտրի, եթե ՌԴ-ն որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք կպատասխանենք», – ասել է Բլինկենը։

«Բայց մենք էսկալացիա չենք փնտրում, մենք կնախընտրեինք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ, և եթե Ռուսաստանը շարժվի այդ ուղղությամբ, ապա մենք էլ նույնը կանենք։ Կարծում եմ ՝ նախագահ Բայդենը հնարավորություն կունենա, երբ հանդիպում ունենա նախագահ Պուտինի հետ, այդ մասին ուղիղ խոսել», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ