Մոսկվայում մահացած անչափաս տղան ՀՀ քաղաքացի էր

Մոսկվայի բնակարաններից մեկում հայ երեխա է մահացել: Այս մասինհայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Դեսպանությունը որոշակի տեղեկությունների է հաղորդել մահվան դեպքի մասին.

«Հայտնում ենք, որ ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»,- հայտնում են դեսպանությունից:

Ամենաթարմ