fbpx
Աշխարհ

Մոսկվայում ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում Է գրանցվել

Օգոստոսի 9-ի համար ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում Է գրանցվել Մոսկվայում, նախորդ ռեկորդը սահմանվել Էր 78 տարի առաջ: Այդ մասին ասվում է «Մետեոնովոստիի» կայքում:

«Օգոստոսի 9-ի ժամը 3-ի դրությամբ մթնոլորտային ճնշումը Մոսկվայում՝ ԺՏՆՑ-ի մերձակայքում, նվազել Է մինչև 733,2 միլիմետր սնդիկի սյուն: Եվ դա նվազագույն ճնշման նոր ռեկորդ Է դարձել այդ օրվա համար: Դրանից առաջ օգոստոսի 9-ին ամենացածր ճնշումը եղել Է 1941 թվականին և կազմել 736,1 միլիմետր սնդիկի սյուն»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ ռեկորդային ցածր ճնշումը Մոսկվայում պահպանվում Է արդեն ավելի քան 10 ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ