Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

Հրապարակող՝

Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը թիրախավորել է Իրանի կողմից շահագործվող ջրամբարը. Դավիթ Բաբայան

Ամենադիտվածներ

ԱՀ ԱԳՆ-ից հայտնում նե, որ մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Ամենաթարմ