fbpx
Սպորտ

Մոուրինյոն կարող է վերադառնալ ԱՊԼ

Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Անգլիա։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն պորտուգալացի մասնագետը պատրաստ է գլխավորել «Նյուքասլը», եթե ակումբը փոխի իր սեփականատիրոջը։
Ըստ տեղեկությունների, ակումբի նոր սեփականատեր կարող է դառնալ «Մաչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուրի եղբայրը։

Մոուրինյոն նշել է, որ դեմ չէ գլխավորել մի ակումբ, որը չի մտնում ԱՊԼ-ի էլիտայի մեջ, բայց ունի բավական պոտենցիալ մրցանակային տեղեր և տիտղոսներ նվաճելու և նրա կարծիքով «Նյուքասլը» հենց այդպիսի ակումբ է։

Նշենք, որ թե «Չելսին» և թե «Մանչեսթեր Յունայթեդը» նրա գլխավորության ժամանակ, երբեք չեն հաղթել «Նյուքասլին» «Սենթ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում, գրանցելով՝ 4 պարտություն և  3 ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ վերջին ակումը, որը գլխավորել է պորտուգալացի մասնագետը, եղել է «Մաչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրեցին 2018 թ. դեկտեմբերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ