Երեկ «Վալյադոլիդի» հետ խաղի ժամանակ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին թեթև զրույց է ունեցել կատալոնական ակումբի պատվիրակ Կառլես Նավալի հետ։
Պարզվել է, որ Մեսսին դժգոհ է խաղի մրցավարի գործողություններից։
«Մրցավարը փորձում է ամեն կերպ ինձ դեղին քարտ ցույց տալ:
Դա անհավանական է», – ասել է Մեսսին Նավալին:
Նշենք, որ եթե Մեսսին դեղին ստանար, ապա բաց կթողներ Էլ կլասիկոն։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Բարսայի» նվազագույն հաշվով հաղթանակով, որի արդյունքում՝ Լա Լիգայում չեմպիոնության համար պայքարը խսիտ սրվեց։