fbpx
Սպորտ

Մեմֆիսի տրանսֆերային մրցավազքին է միացել ևս մեկ ակումբ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյայի` կատալոնական ակումբ գալուց հետո Մեմֆիսի համար հեշտ չի լինի ստանալ կանոնավոր խաղաժամանակ: Ֆուտբոլիստը հասկանում է դա, բայց չի շտապում փոխել ակումբը։ Ավելի վաղ նա հրաժարվել էր «Տոտենհեմի» առաջարկից և ասել, որ կքննարկի միայն տիտղոսների համար պայքարելու պատրաստ ակումբների առաջարկները։

28-ամյա հոլանդացին այժմ «Բարսայի» հետ գտնվում է ԱՄՆ-ի նախամրցաշրջանային շրջագայության մեջ: Մեմֆիսը նախատեսում է գնահատել իր հեռանկարները, երբ թիմը վերադառնա Իսպանիա:

Նախորդ մրցաշրջանում Մեմֆիսը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ