Լուի Սահան խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Նա հիանալի խաղացող է, և ես ցանկանում եմ, որ նա մնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես նրան չեմ քննադատում, քանի որ կան պահեր, որոնք գիտի միայն Ռոնը։ Նա ազատ է անել այնպես, ինչպես ցանկանում է. սա նրա կարիերան է:
Կախարդանք կլիներ, եթե ակումբը խաղար Չեմպիոնների լիգայում, բայց նա ևս կարող էր ցուցաբերել իր մասնակցությունը դրան:
Պետք չէ դա պահանջել թիմից՝ հանուն սեփական ամբիցիաների բավարարման։ Ռոնալդուիին ավելի շատ մտահոգում է սեփական շահերը՝ հաճախ երկրորդական համարելով թիմի շահերը»,- մեջբերում է Սահային Mirror-ը։