Դիետոլոգ Անժելիկա Դյուվալը առանձնացրել է մթերքներ, որոնք ավելի լավ է օգտագործել առավոտյան՝ բարելավելու համար առողջությունը։
Ըստ նրա՝ առավոտյան կարելի է խմել բանջարեղենից, մրգերից կամ հատապտուղներից սմուզիներ խմել կաթով, ուտել ձավարեղեն, հացահատիկ:
«Եթե նման մթերքներն ուտում ենք երեկոյան, դա կնպաստի ավելորդ քաշ հավաքելուն»,- պարզաբանել է Դյուվալը:
Նաև առավոտյան, ըստ մասնագետի, պետք է նախապատվությունը տալ թարմ պատրաստված թեյին, քանի որ այս ըմպելիքն ունի տոնիկ ազդեցություն: Դյուվալը խորհուրդ է տվել ամբողջությամբ հրաժարվել սուրճից, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց:
