Մեծ Բրիտանիայի 65-ամյա բնակիչը, ով իր տարիքից 20 տարով երիտասարդ տեսք ունի, թվարկել է այն մթերքները, որոնք, իր կարծիքով, ամենաանառողջն են։ Այս մասին գրում է Daily Express-ը։
Լոնդոնից Ուեյն Լիլն աշխատում է որպես անձնական մարզիչ։ Թեև նա արդեն 65 տարեկան է, բայց երիտասարդ տեսք ունի, և շատ նոր ծանոթություններ նրան քառասուն տարուց ավելի չեն տալիս։ Նրա առողջության գաղտնիքը Լիլն անվանում է եռամսյա ընդհատվող ծոմապահություն։
«Դրա մեջ չկա սնուցման ծրագիր, սահմանափակումներ կամ սթրես: Դա ձեզ կսովորեցնի ինքնակարգապահություն սննդի մեջ»,- ասում է Լիլը։
Բացի այդ, Լիլը զգուշորեն խուսափում է որոշ խմիչքներից և ուտելիքներից։ Նա խորհուրդ տվեց երբեք ձեռք չտալ էներգետիկ ըմպելիքներին, հոթ-դոգին և այլ արագ սննդի. «Երբ նայում ես, թե ինչ կա դրանց մեջ, տպավորություն է ստեղծվում, որ գիտական հոդված ես կարդում, ոչ թե բաղադրատոմս»,- ասում է նա։