ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։
Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: