fbpx
Աշխարհ

Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը

Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու մասին։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մեր նահանգի սահմաններից ներս օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 4-ը արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, հիշատակի արարողությունները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ այլ գործողություններ»։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Մուշի նահանգային իշխանություններն այս որոշումը պատճառաբանել են նահանգի տարածքում իրականացվելիք հակաահաբեկչական ռազմական գործողություններով։ Ըստ նահանգային իշխանությունների՝ նմանատիպ միջոցառումները խոցելի են սադրանքների համար և կարող են ծառայել ահաբեկչության քարոզ իրականացնելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ