fbpx
Աշխարհ

Մասկը 75 հազար դոլար չի վճարի ջրասուզորդին․ միլիարդատերը շահել է դատը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 75 հազար դոլար չի վճարի բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսուորթին։

Լոս Անջելեսում գտնվող դատարանում կայացել է Մասկի դեմ զրպարտության գործով հայցը, որը ներկայացրել էր ջրասուզորդը։ Վերջինս գործարարին մեղադրում էր իրեն «մանկապիղծ» կոչելու մեջ։ Անսուորթը Հայցը ներկայացրել էր 2018 թվականի սեոպտեմբերին՝ Մասկից զրպարտության համար պահանջելով 75 հազար դոլար։

Պատմությունը սկսվում է 2018 թվականի հունիսին, երբ ջրասուզորդը մասնակցում է Թաիլանդի քարանձավներից մեկում ջրհեղեղի հետևանքով կորած 12 երեխաների և նրանց մարզչի փրկարարական լայնածավալ աշխատանքներին։ Մասկն ու SpaceX-ը սուզանավով օգնություն են ուղարկում Թաիլանդ, որն Անսուորթը որակում է՝ «ընդամենը PR հնարք»։ Մասկն էլ իր հերթին տեսություն է առաջ քաշում, որ բրիտանացին հատուկ է հաստատվել Թաիլանդում, որպեսզի ամուսնանա անչափահասի հետ։

Դատարանում Մասկը հայտարարել է, որ ինքը չի հաստատել, որ Անսուորթը մանկապիղծ է ու հերքել է իր հասցեին հնչեցվող զրպարտության մեղադրանքը։

Արդյունքում՝ երդվյալ ատենակալները որոշում են կայացրել, որ Մասկի որակումները չի կարելի անվանել զրպարտություն և մեղադրանքը համարել են անհիմն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ