Ուկրաինական «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն TMW-ի հետ զրույցում անկեղծացել է ասելով, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը։
«Մխիթարյանն այն խաղացողներից է, որոնց ես բոլորից շատն եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող» և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։
Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- ասել է Լուչեսկուն։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին է պաշտպանել դոնեցկյան ակումբի գույները։