Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը համաձայնեցրել է հայազգի կիսապաշտպանի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխությունը: Նրանք հետագայում հնարավորություն կունենան գնել 30-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Մխիթարյանը 3 հանդիպման է մասնակցել, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: