fbpx
Սպորտ

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն Ինտերի հետ․ Ռոմանո

Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։

Մոտ ժամանակներս 34-ամյա հայ կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այն ուժի մեջ է մինչեւ 2025թ.։ Կողմերը բանավոր համաձայնության են եկել մի քանի շաբաթ առաջ, և այժմ պատրաստ են պաշտոնապես երկարաձգել համագործակցությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբներից մեկը կապ է հաստատել կիսապաշտպանի գործակալի հետ և առաջարկել երկու տարվա պայմանագիր՝ երկու անգամ ավելի բարձր աշխատավարձով, քան «Ինտերում» է։

Մխիթարյանը միլանյան թիմում հանդես է գալիս 2022 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ